Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Ինտիմ մերսում

Ինտիմ մերսում

Սեքսուալ մերսումը նպաստում է սեռական կարողության բարձրացմանը, մեծացնում զգայունությունը և սեռական ֆունկցիան: Այս տեսակ մերսումը ցուցված է բոլորին` անկախ ընտանեկան վիճակից, տարիքից և սեռական փորձից:

Սեքսուալ մերսումը հարստացնում է ինտիմ կյանքը, նպաստում սեռական հակման ուժեղացմանը: Մերսումը խթանում է զուգընկերոջ (զուգընկերուհու) գրգռումը:


Սեռական մերսման նպատակն է գրգռել զուգընկերոջը (զուգընկերուհուն), ստեղծել նպաստող պայմաններ զգայական հաճույքի և լիարժեք հեշտանքի համար:


Հեշտանքին հասնել նպաստում է մարմնի տարփածին գոտիները շոյելը: Քանի որ ձեռքի ափն ունի լավ արտահայտված նյարդային և անոթային ցանց, մարմնի տարփածին գոտիները ակտիվ կերպով արձագանքում են նրա հպմանը: Այս գրգիռը փոխանցվում է ամբողջ օրգանիզմին: Մերսման դրական ազդեցության համար անհրաժեշտ է, որպեսզի զուգընկերներն անկաշկանդ լինեն: Բացի դրանից պետք է իմանալ զուգընկերոջ (զուգընկերուհու) մարմնի հատկապես զգայուն հատվածները: Եթե ինքը`զուգընկերը, ցույց չտա այդ հատվածները, ապա անհրաժեշտ է գտնել դրանք`զգուշորեն շոյելով մարմնի տարբեր մասերը:

Մերսման խնդիրը` սեքսուալության խթանումն է


Սեռական գրգռման կարելի է հասնել` ձեռքով մարմնի զգայուն մասերը շոյելով, դրանց հպվելով ¥տարփածին գոտիներին¤: Նման հատվածներից են կուրծքը, կոնքերը, սեռական օրգանները, ծլիկը, սեռական մեծ ու փոքր շրթունքները: Գրգռումը պետք է փոխադարձ լինի: Ձեռքով (մերսման միջոցով) հպվելով տարփածին գոտիներին` տղամարդը կամ կինը դիպչում է զուգընկերոջ մարմնին նաև կրծքով, մեջքով, նստատեղով և այլն: Մաշկն ուժեղ ազդակներ է հաղորդում, որոնք նյարդային համակարգի միջոցով փոխանցվում են սեռական օրգաններին: Մեղմ շոյանքը կարող է նմանապես գրգռել, ինչպես տղամարդու կրծքի հպումը կնոջ կրծքերին, մեջքը`մեջքին: Այդ դեպքում հատկապես սեռական ուժեղ ցանկություն է առաջանում կնոջ մոտ:

165-2 Ընդհանուր օրինաչափություններ


Հեշտոցի կենտրոնից նյարդային ազդակներն ուղեկցող ճանապարհներով շարժվում են դեպի սեռական օրգանների և սեռական այլ ընկալիչներ: Նյարդաթելերով, որոնցից կազմված են ուղեկցող ուղիները, ողնուղեղի միջոցով սեռական ազդակները և տղամարդկանց, և կանանց մոտ գրեթե հասնում են մինչև գոտկատեղ, ընդ որում, այդ ազդակների մի մասը ողնուղեղի վերին հատվածներում արդեն սիմպաթիկ նյարդերով գնում է դեպի տղամարդու առնանդամը և կնոջ ծլիկը:

ԻՆՉՊԵՍ ԱՊՐԵԼ ՀԵՇՏԱՆՔԻ ԶԳԱՑՈՒՄ


Տարփածին գոտիների մասին տեղեկությունները երկու սեռի ներկայացուցիչներին օգնում է հեշտանքի զգացում ապրել: Այդ պատճառով կարևոր է իմանալ թե' տղամարդու և թե' կնոջ մարմնի առավել զգայուն հատվածները:


Կենտրոնական նյարդային համակարգի յուրա­հատկությունների իմացությունը զուգընկերներին թույլ է տալիս միաժամանակ հեշտանք ապրել: Կենտրոնական ուղեղը, որը կարգավորում է սեռական ռեֆլեքսները, հեշտանքի կենտրոնն է, որը պատասխանատու է պերիֆերիկ նյարդային համակարգի որոշ ֆունկցիաների կարգավորման համար:

Հեշտանքի կենտրոնի վրա ունեցած ազդեցությունը


Առաջին հերթին պետք է առանձնացնել շոշափելի ազդեցությունները` հպումները, չնայած նկատելի տեղ են գրավում նաև հոտառությունը, տեսողությունը, լսողության և համի օրգանները:


Տղամարդկանց մոտ ողնուղեղի գոտկատեղային հատվածում կան նյարդային երկու կենտրոններ` առնանդամի և սերմնավիժման: Դրանցից նյարդաթելերը սրբոսկրի երկարությամբ ձգվում են ներքև` ընդգրկելով ուղիղ աղիքը, այնուհետև ձգվում են մինչև առնանդամի հիմքը: Ճյուղավորվելով` դրանք նյարդավորում են ամորձապարկի և ամորձիների շրջանը և հասնում (առնանդամի ներքևի մակերևույթի երկարությամբ) առնանդամի գլխիկին` թլիփի հատվածում (այն թլիփը միացնում է առնանդամի գլխիկին): Նյարդաթելերի ճյուղավորումը (նյարդային վերջավորությունների մեծ քանակ` էֆեկտորներ) նյարդավորում է առնանդամի գլխիկը, ինչպես նաև թլիփի ծայրը և միզատար խողովակի անցքը:


165-3 Այսպիսով, տղամարդկանց մոտ սեռական առա­վելագույն զգայունություն է նշվում շեքի և սեռական օրգանների շրջանում, հատկապես սեռական անդամի գլխի­կի մակերևույթին, իսկ սեռական ակտիվությունն անհնար է առանց ողնուղեղում առնանդամի լարման և սերմնաժայթքման կենտրոնների նորմալ գործունեության:


Նյարդային ազդակների փոխանցվող ուղին կանանց մոտ հիմնականում նույնն է, ինչ տղամարդկանց մոտ, սակայն սրբանագոտկատեղային հատվածում նյարդարմատները, առանց նյարդային հատուկ կենտրոնների միջնորդության (տղամարդկանց մոտ դրանք առնանդամի լարման և սերմնաժայթքման կենտրոններն են) փոխանցվում են սրբանաարգանդային կապերին, որոնք արգանդի ետևի մակերեսը միացնում են սրբանոսկրի ոսկրաթաղանթին: Նյարդաթելերը, անցնելով սրբանաարգանդային կապերի միջով, հասնում են արգանդի ետևի մակերեսին` նյար­դավորելով մարմինը և վզիկը, ապա հասնում հեշտոցի պատերին և ձգվում դեպի մուտքը: Այնտեղ դրանք ճյուղավորվում են և շարժվում դեպի շեքի մկանները և սեռական փոքր շրթունքները, որից հետո հեշտոցի մուտքով` ծլիկի ուղղությամբ, ձգտում են դուրս գալ` ծլիկի գլխիկում վերջանալով բազմաթիվ զգայարաններով:


Կնոջ սեռական զգայունությունը, ինչպես հայտնի է, չի սահմանափակվում միայն սեռական օրգանների հատվածով, այլ երբեմն զգալիորեն տարածվում է կրծքապտուկների, շրթունքների և մաշկի այլ հատվածների վրա: Սեռական ուժեղ գրգռվածություն ունեցող կանանց մոտ տարփածին այդ գոտիների զգայարանների գրգռումը կարող է նաև հանգեցնել հեշտանքի:


Կենտրոնական նյարդային համակարգի դերի մասին խոսելով`պետք է նաև նշել, որ բացի մշտական սեռական ազդակներից, որոնք գլխուղեղում հեշտանքի կենտրոնը միացնում են պերիֆերիկ բոլոր զգայարաններին, գոյություն ունի ևս մեկ մեխանիզմ, որը արտաքին ազդեցությունը փոխակերպում է սեռական ազդակի:

Սկզբնաղբյուր. arogcharan.com
Լուսանկարը. manchick.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խոր քունը կանանց մոտ բարձրացնում է ինտիմ կյանքի որակը
Խոր քունը կանանց մոտ բարձրացնում է ինտիմ կյանքի որակը

Նոր հետազոտությանը մասնակցեել են դաշտանադադարի մեջ գտնվող 93 668 կին: Մասնակիցների տարիքը տատանվում էր 50-ից 79տ: 56%-ը գոհ էր իր սեռական կյանքից: 52%-ն ինտիմ կյանքով ապրել էր վերջին տարվա ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ Լրահոս կանանց համար
Գիտնականները հերքել են կանանց օրգազմի մասին Ֆրոյդի տեսությունը. news.am
Գիտնականները հերքել են կանանց օրգազմի մասին Ֆրոյդի տեսությունը. news.am

Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք Լրահոս կանանց համար
Ինչու են կանայք օրգազմ ապրում, եթե այն անհրաժեշտ չէ բեղմնավորման համար. news.am
Ինչու են կանայք օրգազմ ապրում, եթե այն անհրաժեշտ չէ բեղմնավորման համար. news.am

Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...

Լրահոս կանանց համար
Ամռան արեւի ազդեցությունը լիբիդոյի վրա. news.am
Ամռան արեւի ազդեցությունը լիբիդոյի վրա. news.am

Որոշ մարդիկ ամռան շոգին ոչինչ չեն ուզում անել, միայն` պառկել եւ հանգստանալ, իսկ մյուսների լիբիդոն ակտիվանում է, ինչը տեղի չի ունենում տարվա այլ եղանակների: Գիտնականները որոշել են պարզել, թե օդի ջերմաստիճանն ու տարվա...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Թրթռացող կրծքկալը կարող է մեծացնել կրծքի չափը առանց վիրահատությունների. news.am
Թրթռացող կրծքկալը կարող է մեծացնել կրծքի չափը առանց վիրահատությունների. news.am

ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...

ԱՄՆ-ում հավանություն են տվել «կանացի վիագրայի» արտադրությանը. 1in.am
ԱՄՆ-ում հավանություն են տվել «կանացի վիագրայի» արտադրությանը. 1in.am

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...

Սեքսոլոգիա Լրահոս կանանց համար
Ինտիմ կյանքի լավագույն ժամանակը. 1in.am
Ինտիմ կյանքի լավագույն ժամանակը. 1in.am

Բրիտանացի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզել են, որ սեռական ակտի համար ամենալավ ժամը առավոտյան 5-6-ն է։ Այս մասին փոխանցում է...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Սեքսուալ կյանքում կարևորը որակն է, ոչ թե քանակը. 1in.am
Սեքսուալ կյանքում կարևորը որակն է, ոչ թե քանակը. 1in.am

Կարնեգի Մելոն ամերիկյան գիտական համալսարանի փորձագետները ենթադրել են, որ մարդու կյանքում սեքսուալ կապերի առատությունը նրան չի դարձնում...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
50 տարի անց ռոբոտների հետ ինտիմ կյանքը սովորական կընկալվի. tert.am
50 տարի անց ռոբոտների հետ ինտիմ կյանքը սովորական կընկալվի. tert.am

The Independent-ը գրում է, որ ինտիմ կյանքը ռոբոտների հետ «նորմա» կդառնա մարդկանց համար 50 տարվա ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Որն է կանանց սեքսուալ սառնության պատճառը. գիտնականներ. 1in.am
Որն է կանանց սեքսուալ սառնության պատճառը. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...

Լրահոս կանանց համար
Լուսարձակող պահպանակը թույլ է տալիս բացահայտել սեռավարակները. med.news.am
Լուսարձակող պահպանակը թույլ է տալիս բացահայտել սեռավարակները. med.news.am

Մեծ Բրիտանիայի դպրոցականները բացառիկ պահպանակ են ստեղծել, որը սկսում է լույս արձակել, երբ մարդը որեւէ սեռավարակ ունի:  S.T.EYE անվանումը ստացած հատուկ բարակ շերտը, որով ծածկված է պահպանակը, թույլ է տալիս...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
ԱՄՆ-ում հավանության են արժանացրել «կանանց վիագրայի» արտադրությունն ու վաճառքը. 1in.am
ԱՄՆ-ում հավանության են արժանացրել «կանանց վիագրայի» արտադրությունն ու վաճառքը. 1in.am

ԱՄՆ-ում փորձագիտական-խորհրդատվական հանձնաժողովը հավանության է արժանացրել ֆլիբանսերին դեղամիջոցի օգտագործումը, որը մեծացնում է կանանց...

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ Լրահոս կանանց համար
Փորձագետները պարզել են առաջին սեռական կապի իդեալական տարիքը. 1in.am
Փորձագետները պարզել են առաջին սեռական կապի իդեալական տարիքը. 1in.am

ԱՄՆ-ից փորձագետները հաշվարկել են, թե որ տարիքում է նախընտրելի սկսել սեռական կյանքը: Ըստ փորձագետների` իդեալական ժամանակը 18-19 տարեկանն է: Բանն այն է, որ այդ տարիքում մարդը ձեռք է բերում...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Ի՞նչ է պետք իմանալ ներլվացման մասին. news.am
Ի՞նչ է պետք իմանալ ներլվացման մասին. news.am

Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...

Լրահոս կանանց համար
Գինեկոլոգներին շարունակում է հուզել կանանց էյակուլյացիայի գաղտնիքը. news.am
Գինեկոլոգներին շարունակում է հուզել կանանց էյակուլյացիայի գաղտնիքը. news.am

Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...

Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ